Յիշէ՛ք,
հայեր, բալիկներուդ՝
Դեռ ծիլ ընկած
գալիքներուդ,
Որ քեզ ամառ
պիտի տային,
Բայց կէս ճամբին
ընկան կիսատ՝
Դեռ չտեսած
հողն Արարատ:
Յիշէք, հայե՛ր,
ընկողներին,
Որ չհասած
մեր հողերին,
Ընկան հինգն
էլ ի սէր հայոց՝
Մեր հինգ միլիոն
զոհուած որդոց,
Որ գեր-ձորում
ընկած են դեռ՝
Հայ վրէժի
յոյսով անմեռ:
Եկ գովք անենք
հայ քաջերին
Խենթ սրտին
էլ ընդդէմ
դարի,
Յիշէ՛ք հայեր,
ինչպէս Տիզբոն,
Երէկ Տիզբոն,
այսօր Լիզբոն,
Եկ, դիմացիր,
ազգ իմ զգօն
Հինգ հայդուկին
այս երգեհոն,
Եկ, որ Վարդանն
Ա ւարայրի
Անէծք դառնայ
թուրքին վայրի:
Յիշէք, հայե՛ր,
որ վայր ընկան
Անվերադարձ
մահով, սակայն,
Սարգիս Սեդրակ,
Արա Սիմոն,
Ինքը՝ Վաչէն՝
հանց երգեհոն,
Մեզ կը կանչեն
ու գան պիտի
Ի սէր, գերուած
Արարատի,
Ի սէր հայոց
մայր հողերուն՝
Ընդդէմ հողաց
թուրք գողերուն:
Որ Հայաստանն
իմ խլեցին,
Մեզ վրէժը
լոկ թողեցին.
Երէկ Տիզբոն,
Այսօր Լիզբոն,
Հայն է զոհւում
հորիզոնից
մինչ հորիզոն:
Չենք մոռանում
Եղեռնը մեծ,
Որ հայ արեան
ծովը խմեց,
Քարը թողեց
վերապրողին,
Թուրքն է ապրում,
այն էր՝ հողին,
Խամրեց արեւն
ողջ հայութեան:
Յիշե՛նք, հայեր
Եղեռն համայն,
Որ մեր ազգի
ծուծը խմեց,
Աշխարհասաստ
Եղեռնը մեծ:
|