Սեպտեմբեր-2009/11




Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։ .


Աշուն է Դանդաղ մաղում է անձրևն ու կարծես ստիպում` <Արտասվիր` բնությունը մեռնում է>: Նստած պատուհանիս գոգին նայում եմ այն համառ տերևին, որ չի ուզում ընկնել: Թափվում են բոլոր տերևները, բացի նրանից, կարծես ամուր <գրկել է մորը և չի ուզումթողել նրան>, թարթում եմ աչքերս և հանկարծ նկատում, որ այն ընկավ, լսվեց թախծոտ մեղեդի, վշտահար նայում եմ, թե ոնց է պար գալով ընկնում, և վերջապես միանում մյուս տերևներին:

Ըստ բրիտանական գիտնականների` ամուր և երջանիկ են համարվում այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուց երիտասարդ է հինգ տարով և իր մտավոր ունակություններով զգալիորեն գերազանցում է ամուսնուն: .


Հատկապես այս օրերին ծնողներն իրենց դպրոցահասակ երեխաներին սկսում են պատմել, այսպես ասած` «ֆորմա-ֆարտուկի», երկար զանգապանների, սանդալիկների, մեծ ու սպիտակ «բանտիկների» մասին հրաշապատումների, իսկ ավելի ճիշտ` իրենց քաղցր օրերի մասին:


Ինչպես շատերը ես էլ սիրահարվեցի, ինչպես շատերը ես էլ իրավունք ունեմ երջանկությունը ճաշակելու: Ես սիրահարվեցի դասընկերուհուս մտերիմ ընկերուհու վրա: Այս աղջիկը մի հրաշք էր, որը ինձ համար անհասանելի էր թվում, բայց տիեզերքնել մի ժամանակ անհասանելի էր մարդու համար, բայց արի ու տես Գագարինը հասավ տիեզերք: Դպրոցը ավարտել էինք 2 տարի առաջ, այդ աղջիկը մերթ հայտնվում էր երազներում, մերթ հուշերում, մերթ իմ պատկերացումներում: Եվ ահա օրերից մի օր դասընկերուհիս Անահիտը ինձ տեսավ փողոցում եւ մի փոքր զրուցելուց հետո իմացա, որ այն բարետես անհասանելի էակը դեռ չի ամուսնացել, ուրախությունիցս մեծ նվերներ խոստացա Անահիտին եթե վաղը ինձ հանդիպի որպիսզի մի նամակ գրեմ, որը փոխանցի այդ հրաշք աղջկան:..

Մեղրի բուժիչ հատկությունների մասին բազմիցս է խոսվել: Իհարկե, այն որպես սնունդ պետք է չափավոր օգտագործել: Օրինակ` նախադպրոցական տարիքի երեխաներին պետք է տալ օրական ոչ ավելի, քան 1-2 գդալը: Մեղրը գազարի, տոմատի, վարունգի, սալորի, նռան հետ կանխարգելիչ միջոց կարող է հանդիսանալ խոզուկ, կարմրուկ, բրոնխիտ, գրիպ, աչքերի մթագնում հիվանդությունների համար: ..


Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։ Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։

моя фотографияՍԿՅՈՒՌՆԵՐ

ՆԵՐԿԻՐ ԻՆՔԴ