Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի, էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի, Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի, Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ՝ դուն Րոստոմի Զալ, թաքավուր. Ասկըտ ասկերումըն գոված՝ հա'մդ ունիս, գոզալ թաքավուր. Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա տալ, թաքավուր, Մըտիկ արա քու Ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։
Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի'ղ տալու է, ցա'վ տալու չէ. Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ. Դու քու սիրտըն իստակ պահե, յագի խոսկըն ավտալու չէ. Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի։
Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է. Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։ Բունիաթըս ավաղ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝ Սելավի պես, առանց ցամքիլ, դ
...
Читать дальше »
|
Մեջլումհ պես կորավ յարըս, Լե'յլի ջան, ման իմ գալի յանա-յանա, էրվեցավ խունի ջիգհարըս, Արնի պես աչկս է լալի յանա-յանա, յանա-յանա։
Բլբուլի նման լացիլ իմ, Աչկիրըս արնով թացիլ իմ, էշխեմետ հիվանդացիլ իմ, Պառկած իմ դըժար հալի յանա-յանա, յանա-յանա։
Էշխեմետ դառիլ իմ յիզիդ, Հալվեցա, մաշվեցա քիզիդ, Ռա'հմ արա, մե խոսի միզիդ՝ Բե'մուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա:
էրվում իմ, կանչում իմ ա~ման. Ծուցըտ բաղ, ունքիրըտ քաման. Աշխարիս մեչըն քիզ նըման Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա -յանա:
Մանուշակ բաց արած հովին, Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին, Շատ մի լացնի Սայաթ-Նովին, Ա'չկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա։
(1757)
|
Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն, Վրաստանում տեր ու զորավուր իս ղուն. Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուր իս դուն», Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...»։
Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից, Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին. Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին. Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի, Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:
Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված, Թաքավուրի մոդ գընացի զարթըրված. Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված. էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց. Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն»։
Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի. Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի, Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր, Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր, Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն։
Թեգուզ չարթին, ջանըս փետով վեր հատին, Շունչըս բիրնիս յի
...
Читать дальше »
|
Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն Ձիռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ. Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր՝ Փահմես կու հիռացնիմ հանգիրըն մեմեկ։
Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե, Մե նոքարըն Էրկու աղին ի՞նչ անե, Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե, Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ։
Ղուրթ ին ասի փիր ուստաքար ղադիրըն. «Բաղ շինեցի, վարթըն քաղից վադիրըն». Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն. Րաղիփն էկավ միզ, էս րանգիրըն մեմեկ։
Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն. Չի'մ անի քալագըն, չի'մ անի ղալըն, Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն, Կերթամ ու ման գու քամ վանքիրըն մեմեկ։
Բըլքամ մե մարթ
...
Читать дальше »
| |