Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։5 Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
...
Читать дальше »
|
Այստեղ ահա կըբաժանվենք. Մնաս բարյավ, սիրելի. Այսպես ես չեմ ցավել երբեք Դառնությունով սիրտս լի Այստեղ ահա քեզ թողնում եմ Եվ չգիտեմ, ուր կերթաս. Կասկածներից ես դողում եմ... Թող պահպանե քեզ աստված Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս, Օրը տարի կդառնա, Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս Շուրջդ պիտի թրթռա Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, Որ քեզ շատ եմ կարոտել. Եվ տեսության ժամի համար Չըմոռանաս աղոթել
|
Ա՜խ, ի՜նչ
լավ են սարի
վրա
Անցնում օրերն
անու՜շ անու՜շ,
Անրջային,
թեթևասահ,
Ամպ ու հովերն
անուշ անուշ:
Ահա բացվեց
տարմ առաոտ,
Վարդ է թափում
սարուն-քարին,
Շաղ են շողում
ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք
եդեմային:
Ա՜խ, ի՜նչ հեշտ
են սարի վրա
Սահում օրերն
անուշ անուշ,
Շվին փչեց
հովիվն ահա
Աղջիկն ու
սերն անուշ
անուշ:
|
Մենք ուխտ
ունենք՝ միշտ
դեպի լույս,
Ու գընում
ենք մեր ճամփով,
Մըրրիկներով
պատած անհույս,
Սև խավարով,
մութ ամպով:
Մենք անցել
ենք արյան
ծովեր,
Սուր ենք տեսել
ու կըրակ,
Մեր ճակատը
դեմ ենք արել
Մըրրիկներին
հակառակ:
Ու թեպետև
պատառ-պատառ
Մեր դըրոշը
սըրբազան,
Ու մենք չունենք
տեղ ու դադար՝
Երկրից երկիր
ցիրուցան:
Բայց գընում
ենք մենք անվեհեր
Զարկերի տակ
չար բախտի,
Մեր աչքերը
միշտ դեպի
վեր՝
Դեպի լույսը
մեր ուխտի:
|
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր, Ու մենք անհատնում էն անլույս մըթնում Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր Հայոց լեռներում, Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին, Մեր գանձերը ծով, Ինչ որ դարերով Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին Հայոց լեռներում, Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի Օրդուները սև Իրարու ետև Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված Ու հատված-հատված Տանում է իրեն վերքերն անհամար Հայոց լեռներում, Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին, Երկընքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում։
1902
|
Այստեղ ահա կըբաժանվենք. Մնաս բարյավ, սիրելի. Այսպես ես չեմ ցավել երբեք Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ Եվ չգիտեմ, ուր կերթաս. Կասկածներից ես դողում եմ... Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս, Օրը տարի կդառնա, Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, Որ քեզ շատ եմ կարոտել. Եվ տեսության ժամի համար Չըմոռանաս աղոթել։
1891
|
Ես սիրել եմ վարդը տըժգույն Սիրուց տանջված այտերի, Մելամաղձոտ խաղաղություն Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուռ գաղտնիք սիրային, Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ, Օ՜, դրժվար է համբերել, Չասել՝ ինչով բախտավոր եմ, Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
1892
|
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի Իմ տխրությունն ահագին, Աղեկըտուր նըրա ձայնից Կը խորտակվի քո հոգին... Ոչ, քեզ համար այսպիսի երգ Երգելու չեմ ես երբեք։
Ես երգեցի սարի վըրա, Անապատ է այնտեղ հիմա, Սև՜, ամայի անապատ... Հառաչանքից այրված սարում Էլ ծաղիկ չի դալարում։
Բույր ու զեփյուռ ես կուզեի Եվ արշալույս ոսկեվառ, Որ մի պայծառ երգ հյուսեի Ու երգեի քեզ համար... Բայց իմ սիրտը բըռնած են դեռ Հուր հառաչանք, սև գիշեր։
1892
|
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին, Երբ գնացինք դիմավորել Նոր գարունքին ու նոր կյանքին։
Այն լավ օրից տարիք անցած, Ես այն ճամփով անցնում էի, Եվ ականջիս դիպավ հանկարծ Մեր աղմուկը ուրախալի...
Պարզ ու որոշ ես լըսեցի Այն կենդանի ձայներն, ընկեր. Շըրըխկոցը բաժակների, Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...
Ու սրտաթունդ վեր նայեցի. Բայց կարոտած աչքիս առաջ Դաշտում դալար ու ամայի Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։
Լուռ ու դատարկ մարգի վրա Մենակ կանգնած մընում էր նա, Նա էլ, կարծես, բան էր հիշում Եվ տխրալի ձայնով շըրշում...
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին... Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել, Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։
1898
|
Սիրում էի երբեմըն քեզ... Այժըմ ևս տակավին Իմ սրտումը դու ապրում ես, Բայց ոչ ուժով քո նախկին։
Առաջ հընչում էիր մաքուր, Որպես աղոթք իմ հոգում, Որպես սիրո նախանձ և հուր՝ Տաք արյունս բորբոքում։
Այժմ՝ որպես վաղուց մեռած Բարեկամի հիշատակ, Կամ մանկության օրով սիրած Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ տալիս, Էլ «հոգյակ» չեմ ես ասում, Չեմ աշխատում քուն մտնելիս, Որ քեզ տեսնեմ երազում։
Բայց զարմանքով երբեմնապես, Մտածում եմ ակամա, Ինչո՞ւ էլ դու սիրելի չես, Ինչո՞ւ ես քեզ մոռացա...
1892
| |