Բովանդակություն
Վեպեր,վիպակներ ու լեգենդներ [4]
Հովհաննես Թումանյան [19]
Հովհաննես Շիրազ [13]
Ավետիք Իսահակյան [8]
Սայաթ-Նովա [4]
Վահան Տերյան [31]
Համո Սահյան [5]
Սիլվա Կապուտիկյան [5]
Եղիշե Չարենց [1]
Պարույր Սևակ [4]
Նաիրի Զարյան [0]



Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Գրականություն
Ավելացնել » Սիլվա Կապուտիկյան
Սև են եղել ու մութ մեր շենքերը դարեր:
Մեր վանքերը խոհուն, տաճարները համակ,
Օ՜, սևագո՜ւյն քարեր, օ՜ սևավո՜ր քարեր.
Սուգերով լի քարեր ու սևաքանդակ:
Ավերների միջին, արյունների միջին,
Երբ կերտել ենք համառ ու փնտրել ձեզ,
Դուք եք եղել թարգման մեր սևակնած սրտին.
Դուք եք եղել հարմար բախտին մեր սև:
Օ, խաչքարեր տխուր՝ շիրիմներին քաշված
Դուք ծնկաչոք հայի աղոթքներից մաշված,
Դուք մումերի մրից սև՜ կրկնակի:
Մինչ խորքերում հողի քարեր կային վառման,
Քարեր կային զվարթ, հազարագույն,
Մոզիրներում թաղված անթեղների նման,
Սրտերի մեջ փակված հույսի հանգույն...
Օ՜, ծիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր,
Յասքամանի՜ քարեր, ծաղիկների,
Դուք՝ խնդություն, պահված հողերի տակ դարեր,
Դուք՝ գետնի տակ սանձած կար՜տ կյանքի,
Դուրս եք հորդել հիմա մեր դարավոր սրտից,
ճեղքած մռայլը հին՝ եղել եք վեր,
Սյուն- սյուն շատրվանել հողի խորունկ շերտից.
Կամար- կամար շուքով ծիածանվել
Ծաղիկների՜ գույնի, ծաղիկն ... Читать дальше »
Категория: Սիլվա Կապուտիկյան | Просмотров: 806 | Добавил: liluushik | Дата: 17.01.2009 | Комментарии (0)

Ու՛ր էլ լինենք, ինչ դեմքի վրա՝
Խորշոմած մի մոր, թե մանկան մի թուխ,
Հոգնած հարսների դեմքին արևհար,
Հայկական աչքեր, գեղեցիկ եք դուք:

Դուք, տեսած այդքան լաց ու արհավիրք,
Ինչպե՞ս կարեցաք դարերից այն հին
Մնալ այսքան մեղմ, այսքան գեղեցիկ,
Այսքան գեղեցիկ նայել աշխարհին:
Категория: Սիլվա Կապուտիկյան | Просмотров: 823 | Добавил: liluushik | Дата: 17.01.2009 | Комментарии (0)

Այնպես անփույթ,այնպես հանգիստ
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տներում իսկ
Քեզ եմ փնտրում կարոտով։

Ասում են,թե մոռացել ես,
չեմ հավատում,իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
մոտս թողել քո հոգին։

Ասում են,թե ինձ դավել ես,
չեմ հավատում,իմ անգին,
Պարզապես դու խռովել ես
ու տանջում ես իմ հոգին։

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կագնած, մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:

Եվ այնպես հեշտ,այնպես խնդուն
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Անունդ իմ շուրթերին։

Ասում են,թե սերը սուտ է,
չեմ հավատում,իմ անգին,
Առանց սիրո տունս ցուրտ է,
արի շունչ տուր կրակին։
Категория: Սիլվա Կապուտիկյան | Просмотров: 828 | Добавил: liluushik | Дата: 17.01.2009 | Комментарии (1)

Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ - կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ - կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ - կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել - կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ ...

*
Իմ հուշաշխարհում միակը չունեմ,
Շիրմաքար չունեմ մեն ու մտերիմ:
Հանգչում են իմ մեջ դժգույն անուններ -
Մի եղբայրական խառնիխուռն շիրիմ:

Ախ, ես ում անվանն օրհնանքով փարեմ,
Ո՞ւմ դեմ աղոթքի չոքեմ մտովին.
Ո՞ր քարի վրա մոմերս վառեմ,
Ու խունկս ծխեմ ո՞ր միակ քարին ...
Категория: Սիլվա Կապուտիկյան | Просмотров: 655 | Добавил: liluushik | Дата: 17.01.2009 | Комментарии (0)

Հա՛յր իմ, քեզ անվերջ խլել են ինձանից,
Մահն է քեզ խլել առաջին անգամ,
Հետո կրկնակի որբացրել են ինձ՝
Զրկելով ինձ քո անունի՛ց անգամ:

Խլել են ինձնից մահդ զգալու,
Մահդ սգալու պարտք ու իրավունք,
Ու ես բնազդով վանել եմ հեռու
Հայր չունենալու մորմոքը մանուկ:

Ու չի երկարել կյանքդ հետ մահու
Միակ զավակիդ արցունում աղի,
Չես ապրել իմ մեջ, որպես ցավ ու հուշ,
Դու ողջակիզված ցավով քո հողի:

Հայրենյաց սերս՝ քեզնից ժառանգած
Քո հիշատակը չի երկրպագել,
Ու ձիրքս, ձիրքս՝ քո հունդից եկած
Մի տողով անգամ քեզ չի ձոն երգել:

Մեզ անվերջ խլել խլել ե՛ն ինձանից,
Ես անվերջ զիջել, ա՛խ, զիջե՜լ են ինձնից,
Ուշ արցունքներով թախանձում եմ ես՝
Հա՛յր իմ, ների՜ր ինձ…
Категория: Սիլվա Կապուտիկյան | Просмотров: 660 | Добавил: liluushik | Дата: 17.01.2009 | Комментарии (0)