Ես, որպես
ծաղիկն Արազի
ափին,
Նայում ջրերին,
կարոտում եմ
դեռ,
Դուք, որ հեռացաք
այն սև օրերին,
-
Դուք չե՞ք
կարոտում,
իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ
հայեր:
Նայում Սևանա
երազ ծովակին,
Նայում կարոտով,
կարոտում եմ
դեռ,
Կարծես նայում
եմ մորս աչքերին,
-
Դուք չե՞ք
կարոտում,
իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ
հայեր:
Նայում Մասիսին
մեր նվիրական,
Հալվել եմ
ուզում կրծքին
ալեհեր,
Ինչքան նայում
եմ՝ կարոտում
այնքան, -
Դուք չե՞ք
կարոտում,
իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ
հայեր:
ՈՒ երբ մի գիշեր
չեմ տեսնում
նրանց,
Թվում է, ձեզ
հետ որբ եմ
կարևեր,
Դուք ինչպե՞ս
օտար աշխարհներ
ընկած՝
Չեք մեռնում
վշտից, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ
հայեր:
|