Միակ ճամփան
փրկության՝
Հայե'ր, դեպի
Հայաստան...
Ո՞Ւր եք շտապում,
ով խաբված
ջրեր,
Մեզ ծարավ
թողած՝ ո՞ւր
եք շտապում,
Սևանն է քաշում
ծով կարոտը
ձեր՝
Դուք ո՞ւր
եք օտար ծովերը
թափվում:
Անուշ է թվում
ձեզ կանչող
հեռուն,
Բայց դուք
կկորչեք ծովերում
օտար,
Դարձեք՝ ծովանա
թող հայոց
առուն,
Մի՞թե մոր
գիրկը նեղ
է ձեզ համար...
Ախ, մի՞թե նեղ
է, որ դուրս
եք փախչում,
Բայց դուք
կկորչեք ծովերում
օտար,
Ձեր կույր
կորուստով
իմ հույսն
է կորչում՝
Դառնում ծովասույզ
մի ջաղացաքար:
Դարեր գաղթել
ենք, հիմի՞
էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել
է մայր Հայաստանը,
-
Մայր լեզվի
կռվում է ինչո՞վ
հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի
զորքն է նոսրանում:
Ո՞վ է ձեր խելքը
հեռվից գողանում,
Այս ո՞ւր եք
չվում մայր
հայրենիքից,
Մեզ Ավարայրում
մենակ եք թողնում,
Մի՞թե մայր
ազգը սուրբ
չէ "ճոխ" կյանքից:
Այս ո՞ւր եք
փախչում, խելագար
ջրեր,
Մեր բուռ հողն
էլ ծով ծարավ
թողած, -
Դարձեք, ետ
վազեք, որ դարձնենք
անմեռ
Թեկուզ հայրենի
մի խեղճ ջրաղաց:
Օտար ծովերն
են ձեզնով
քաղցրանում,
Բայց դառնանում
է ծովակն հայրենի,
-
Ո՞Ւր եք ձեր
ոսկի ջրերը
տանում,
Ո՞Ւր եք մեռցնում
լեզուն մայրենի:
Մեր ամենասուրբ
կռվից եք փախչում,
Սուրբ Ավարայրից
մեր ամենօրյա,
Ձեզ հետ մայրենի
լեզուն է կորչում,
Վարդանն է
ճչում, ես գոչն
եմ նրա:
Ախ, անմիտ ջրեր,
ո՞ւր եք շտապում,
Մի՞թե կարոտ
են օվկիանները
ձեզ, -
Դարձեք... Սևանը
ձեզ է պապակում,
Կանչում՝ Սահարա
անապատի պես:
Մայրենի լեզուն
ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես
քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի
պես՝ ծովերում
կորչի,
Էլ ո՞վ քեզ
կտա Մասիսդ,
էլ ո՞վ:
Դուք հայոց
ազգի հավերժն
եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝
գրկում օտարի,
Ահա թե, հայեր,
ինչո՞ւ չի
շողում
Մասիսի ձյունը՝
թագս վիթխարի:
Իմ պանդուխտ
ջրեր, զուր
եք շտապում,
Դարձեք, տուն
վազեք, մեր
մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք
օտար կնոջ
գիրկ թափում
Հայ կույսի
բաժին կյանքն
ու գանձը ձեր:
Ինչո՞ւ Կանադա,
ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ
մի բուռ Հայաստանը
կա,
Տուն աղավնացեք,
Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես
գայլախեղդ
գառներ...
Մեր ամենօրյա
կռվի՞ց եք
փախչում՝
Սուրբ Ավարայրից
մեր ամենօրյա,
Ինչից խռով
եք՝ ինձ էլ
է տանջում,
Գեթ Արարատից
խռով միք մնա:
|