Ուրիշ հորից
ծնվեի՝
Թէի ծնվի բանաստեղծ…
…Չգիտեյի հորս
բույրն համեմներից
էր գալիս,
Թե իրիկունն
էր վերին դրախտներից
վար բերում,
Երբ արև էր
հեռավոր Ղարսի
վրա մարմրում՝
Հորս ոսկի
հեքիաթն էր
մերթ ծիծաղում,մերթ
լալիս:
Քնում էինք
բոստանում,
աստղերի բաց
գրքի տակ,
Յրորի տակ
հովերի, բայց
երբ քունս
չեր տանում՝
Աստղերի մեջ
իմ բախտի աստղիկն
էի որոնում,
Չգիտեի, որ
հույսիս աստղը
իմ հայրն էր
միակ:
Աստվածավախ
հայրիկս աստվածավախ
մորս հետ
Լոկ եղնիկ
է սերմանել
սրտիս սրտում,
ոչ թե գայլ,
Մեր ոսոխի
մոր մահն էլ
չեմ խնկելու
ես դարձյալ,
Հորս ծածկող
հողից էլ խիղճ
է ծլում մարդավետ:
ՈՒ երբ այժմ
մեր գողտրիկ
բոստանին եմ
կարոտում,
Իմ հուշերն
եմ հոտոտում,
որ հանդիպեմ
հայրիկիս,
Ու չեք զգում,
որ ցավից հեկեկում
է որբ հոգիս,
Ես որբացած
մի գառնուկ՝
կյանքի ձմռան
արոտում:
ԹԵ հրեշտակ
էր մայրս, հայրս
հող էր և աստված,
Մանկուց մնաց
անաստված ոտաբոբիկն
իմ կյանքի,
Հազար աստված
մեռցվեց որբ
օրերում իմ
ազգի,
Խիղճս էլ չանիծես՝
“Ազգե’ր, մնաք
անաստված…”:
|