Աստղերը
մի օր յուսնյակին
ասին.
- Ինչո՞ւ են
անվերջ խոսում
քո մասին.
Բանաստեղծները՛
լուսնոտի նման,
Մեզ էլ են գովում,
բայց քեզ՝
անսահման…
Մինչդեռ մի
հատ ես, մենք
հազա՜ր մի
հատ...
Եվ լուսինն
ասաց.
-Մրջյունն
էլ է շատ,
Այնինչ առյուծը
մի ձագ է ծնում,
Միջակն հազար
է, հանճարը՝
մի հատ,
Աշխարհում
լավը միշտ
քիչ է լինում,
Ծաղկունքը
քիչ են, խոտերն՝
անհամար,
Վարդը մի հատ
է, տերևը՝ հազար։
Վար նայեք
դուք ձեր գոռոզ
բարձունքից,
Տեսեք՛ աղբյուրն
էլ աղի ծովի
հետ
Ծնվում է մի
մոր անմահ
ակունքից,
Բայց նա է ցրում
ծարավներն
հավետ,
Ոսկին էլ փոքր
է, արևն էլ մի
հատ,
Բայց, նա է ցրում
խավարն անընդհատ,
Այն, որ աստղերդ
ցրել չեք կարող՝
Անթիվ աստղերդ,
այն էլ դարերով...
Ինչ որ մի հատիկ
արևը կանի՝
Չեն կարող
անել աստղերն
անհունի։
|