Ու՛ր էլ լինենք, ինչ դեմքի վրա՝ Խորշոմած մի մոր, թե մանկան մի թուխ, Հոգնած հարսների դեմքին արևհար, Հայկական աչքեր, գեղեցիկ եք դուք:
Դուք, տեսած այդքան լաց ու արհավիրք, Ինչպե՞ս կարեցաք դարերից այն հին Մնալ այսքան մեղմ, այսքան գեղեցիկ, Այսքան գեղեցիկ նայել աշխարհին:
|