Իմ մանկությունը վաղուց կորել է, Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ, Բայց երբ հնչում է ձեր հորովելը, Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ:
Սրտագին երգերն ինձ միշտ թովել են, Հրճվանք են տվել ինձ թևավոր, Բայց նվիրական ձեր հորովելը Բոլոր երգերից ջինջ է ու խոր:
Ես ամենքի չափ կյանքը գովել եմ ՈՒ հաշտ եմ ապրել իմ բախտի հետ, Ա՛խ հայրենաշունչ ձեր հորովելը Կյանքի չափ քաղցր է և սիրավետ:
Ձեր փառքի համար փույթ չէ մեռնելը, Իմաստուն հայրեր հայոց երկրի, Ձեր հորովելը, ձեր հորովելը, Ձեր հորովելը թող երկարի...
|