Թաթիկներըդ լուսեղեն — Լույս-թըռչնիկներ դրախտի. Ճաճաչներով ոսկեղեն Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես, Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝ Ինքս ինձեն հեռացա, Աչերիդ մէջ նայելով՝ Ողջ տիեզերք մոռացա...
|