Բովանդակություն
Վեպեր,վիպակներ ու լեգենդներ [4]
Հովհաննես Թումանյան [19]
Հովհաննես Շիրազ [13]
Ավետիք Իսահակյան [8]
Սայաթ-Նովա [4]
Վահան Տերյան [31]
Համո Սահյան [5]
Սիլվա Կապուտիկյան [5]
Եղիշե Չարենց [1]
Պարույր Սևակ [4]
Նաիրի Զարյան [0]



Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
 Գրականություն
Գլխավոր էջ » 2009 » Январь » 16 » ՀԻՆԵՐՈՐԴ ԵՐԳ
ՀԻՆԵՐՈՐԴ ԵՐԳ
19:18

ՀԻՆԵՐՈՐԴ ԵՐԳ

XXII
Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված
Տարած, ետ բերած անբախտ աղջըկան:
Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հերը
Սկսավ փըրփըրած թըքել, անիծել:
Դու՛րս գընա, կորի՛, ա՛յ լիրբ, անըզգա՛մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
Կորի˜, չերևաս աչքիս մյուս անգամ,
ետինը մըտնի երկար հասակըդ :
Տեսա՛ր, որ նըրան ասում է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ.
Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր էս կենում փաղչում նըրա հետ:
Խըռնված գյուղացիք կըտուրից իջան ՝
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան ,
Մի պատկառելի հըսկա ալևոր:
- Դու՛րս գընացեք, դու՛րս, գոչեց տերտերը,
Անուշը թողեք ուղիղ ինձ ասի,
Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի:
Մի՛ լա, իմ աղջի՛կ, ինձ խոտովանի՛ր,
Սիրու՞մ ես նըրան , քու կամքո՞վ փախար…
Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՛ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ…
Ի˜նչ են հառաչում … էն ո՞վ էր ,մի տե՛ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես…
Ո՞վ է ըսպանել …Մոսի՞ն… ու՞մ .. ու՞ր…
Անու˜շ, հե՛յ Անուշ… ջուր հասցրե˜ք, ջու˜ր…
XXIII
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջեր,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
յուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են , ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում,
Թըշշում է ձորը արյունով լըցված:
յուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լու˜ռ, սըրտատրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև … ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝
Խըլաձայն ողբում սողում դեպի ցած:
XXIV
Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը՝ սև օձի նըման :
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝
Հարա˜յ է կանչում, երեսը պոկում:
Մեռած չոբանի պառավ նանն է նա՝
Ցավից խելագար բառաչում, լալիս.
Տարաբա˜խտ ծընող, վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս:
XXV
Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա˜յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝
Դիակի շուրջը կարգով շարվեցին :
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղեքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր,
Մընացին մոտիկ քարերին նըստած:
Ողբացին անշունչ դիակի վըրա՝
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նըրա մասին , որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն:
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկար խանչալը , պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի…
Որ հով սարերի սովորած նանը
Էլ սար չի գընա առանց Սարոյի:
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի:
Եվ ամեն մի խոսք , մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը խեղճ նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
Ընչի՞ չես խոսում , ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան ՝արդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի…
Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել չորացել էին.
Նըրանց արանքից ատամները բաց՝
Սպիտակ շարքերով երևում էին:
Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված…
Կարմիր արևից ընկած , Սարո ջա˜ն,
Կանաչ տերևից ընկած , Սարո ջա˜ն …
Արևս հանգավ Սարո ջա˜ն,
իշերս ընկավ Սարո ջա˜ն …
իշերը իջավ , թանձրացավ մութը,
Եվ նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցի˜ն, հանգա˜ն… Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում:
Սըգվոր գետը՝
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքըրած,
Ջուրը փըրփըրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծում է ,
Հեծեծում է…
XXVI
Եվ մի քանի ընկեր- տըղեք
Ձորում, գետի եզերքին ,
Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տըվին հովվի դին:
Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բյուր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև- բեդն էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական:
Ու տըղերքը տըխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն ,
Ձորում թողած մի սև բլուր,
Մի գերեզման անանուն:

Категория: Հովհաննես Թումանյան | Просмотров: 759 | Добавил: liluushik | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:


Copyright MyCorp © 2024