ՎԵՑԵՐՈՐԴ
ԵՐԳ
XXVII
Գարունը եկավ,
հավքերը եկան
,
Սարեր ու ձորեր
ծաղիկներ հագան.
Մի աղջիկ ելավ
, մի մենակ քաղվոր,
ետի եզերքին
շըրջում էր
մոլոր,
Շըրջում էր
մոլոր, խընդում
ու լալիս,
Երգեր է ասում
ու ման է գալիս:
- Սիրուն աղջի՛կ,
ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ
ու մոլոր,
Ի՞նչ ես լալիս
ու ման գալիս
էն ձորերում
անեմ օր:
Թե լալիս ես՝
վարդ ես ուզում
՝
Մայիս կըգա
, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝
յարդ ես ուզում
՝
Ա˜խ, նա գընա˜ց,նա
գընա˜վ…
Արտասվելով
, լալով էդպես
Ես չեմ դարձնի
էլ գերիդ,
Ի՞նչու իզուր
հանգցընում
ես
Ջահել կըրակն
աչքերիդ:
Նըրա անբախտ
շիրիմի վըրա
Պաղ ջուր ածա
աղբյուրի,
Դու էլ գընա
նոր սեր արա,
Էդպես է կարգն
աշխարհի:
Շնորհակալ
եմ, անցվոր
ախպե՛ր,
Աստված պահի
քու յարին.
Ճամփիդ վերջում
կանգնած է
դեռ
Անուշ ծիծաղն
աչքերին…
Ուրախ սըրտով
դուք ձեր սերը
Վայելեցեք
անթառամ,
Ինձ արցուն
է տըվել տերը,
Ես պիտի լամ,
պիտի լամ…
Ու ման է գալիս
Երգում ու
լալիս:
Երգերը անկապ,
երգերը տըխուր,
Արցունքի նըման
հոսում են
իզուր.
Բայց լալիս
է նա ու երգեր
ասում,
Ու միշտ են
անմիտ տըրտունջն
է խոսում ,
Թե ինչպես
հանկարծ աշխաքը
փոխվեց,
Ինչպես դատարկվեց
կյանքում ամեն
բան ,
Սարերը մընացին
որբ ու անչոբան,
Թե ի՛նչպես
հանկարծ նա
գընաց հեռու,
Էլ չի˜ դառնալու,
էլ չի˜ դառնալու…
- Ե՛տ դառ, ե՛տ,
իգի՛թ,
Ե՛տ դառ, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր
դառավ:
Ոչխարդ էն
սարով
Շուռ տուր,
տու˜ն արի,
Ճախի՛ր գիշե՛րով
Ու թաքուն
արի…
Ա՛խ էն կանանչ
սարի լանջին
Ո՞վ է քընած
էն տըղեն,
Վըրեն քաշած
սև յափնջին.
Կուռը հանած
էն տըղեն…
Ջա˜ն, իմ յարն
է , ջանի՛ն մեռնեմ,
Ծաղկի հոտով
նա հարբել,
Սարի լանջին,
հովի միջին
Մուշ- մու˜շ,
անուշ մըրափել:
Վե՛կաց, վե՛ր,
իգի՛թ,
Վե՛կաց, վե՛ր,
անիրա՛վ,
Ոչխարըդ բեր
կիթ,
Օրը ճաշ դառավ…
Արի˜, ջա՛ն,
արի˜,
Քու գալուն
մեռնեմ,
Թուխ չոբան,
արի˜,
Կարոտըս առնեմ:
Տեսե՛ք, տեսե՛ք,
դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք
է դուրս գալի,
Մարդիկ ուրախ
, թոն ու ձյունով
Ձի են խաղում
, չափ տալի…
Աղջի՛, աղջի՛,
մըտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք
ես տեսե.
Ո՞վ է տեսել
էդպես հարսնիք…
Ո՛չ հարս ունեն
, ո՛չ փեսա…
Բերում են
հըրեն,
Ամա˜ն , մեր
տան դեմ…
Վե՛ր դըրեք,
վըրեն
Հյուսերըս
քանդեմ…
Ես է˜լ եմ գալիս,
Էդ ու՞ր եք
տանում…
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում
…
Ա˜խ, չէ˜, ամա՛ն,
ասում են դա
Մի դիակ է լու˜ռ,
հոտած,
Արյունը չոր
դեմքի վըրա.
Աչքերն անթա˜րթ,
սպիտակած:
Նա սիրուն
էր անուշահոտ,
Աչքերը լի
ծիծաղով,
Նա գալիս է
ցողոտ, շաղոտ,
Հանաքներով
ու խաղով…
Արի˜, ջա՛ն
իգիթ,
Արի˜, անիրա՛վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր
դառավ:
Էլ մի՛ ուշացնի,
Ես շատ եմ կացել
…
Էլ մի՛ լացացնի,
Ես շատ եմ լացել…
Տե՛ս կըխռովե˜մ,
Լաց կըլեմ
ես է˜լ…
Չեմ խոսիլ
քեզ հետ…
Չեմ սիրիլ
քեզ է˜լ…
XXVIII
Անլըռելի վըշվըշում
է
Պըղտոր ջուրը
Դեբեդի,
Նըրա ափին
կանաչում է
Մենակ շրիրմն
իգիթի:
Նըրա շուրջը
հեգ սիրուհին
Թընդացնում
է ողբ ու լաց,
Ձեն է տալիս
իր Սարոյին
Ու պըպըտվում
մոլորված:
Ու հոսում
է գիշեր ցերեկ
Արցունքն անբախտ
աղջկա,
Բայց իր սիրած
տըղան երբեք
Չըկա˜, չըկա˜
ու չըկա…
Վըշվըշում
է գետը - վու˜շ,
վու˜շ,
Ու հորձանք
է տալիս հորդ,
Ու կանչում
է “Արի˜, Անուշ,
Արի˜, տանեմ
յարիդ մոտ
…”
Անու˜շ, ա՛յ
աղջի, Անու˜շ,
տու˜ն արի…
Կանչում է
մերը , վերևից
կանչու˜մ.
Լու˜ռ են ձորերը,
լու˜ռ են ահռելի,
Դուշման Դեբեդն
է մենակ մըռընչում:
Վուշ - վու˜շ,
Անու˜շ, Վուշ
- վու˜շ, քույրի˜կ.
Վու˜շ քու սերին
, քու յարին
…
Վուշ - վու˜շ,
Սարո˜, վուշ
- վու˜շ, իգի˜թ.
Վու˜շ քու սիրած
սարերին…
XXIX
Համբարձման
գիշեր, էն դյութիչ
գիշեր,
Կա հըրաշալի,
երջանիկ վայրկյան.
Բացվում են
ոսկի երկընքի
դըռներ,
Ներքև պապանձվում,
լըռում ամեմ
բան,
Ու աստվծային
անհաս խորհըրդով
Լցվում բովանդակ
Նըրա սուրբ
գըթով:
Էն վեհ վայրկենին
չըքնաղ գերի՝
Երկընքի անհու˜ն,
հեռու խորքերից,
Անմուրազ մեռած
սիրահարների
Աստղերը թըռած
իրար են գալիս
ալի˜ս՝ կարոտով
մի հեղ համբուրվում
Աշխարհքից
հեռու˜, լազուր
կամարում:
|