(Հ ա մ բ ա
ր ձ մ ա ն գ ի շ
ե ր ը )
Բազմած լուսնի
նուրբ շողերին,
Հովի թևին
՝ թըռչելով
՝
Փերիները սարի
գլխին
Հավաքվեցին
գիշերով:
Եկե˜ք, քույրե˜ր,
սեգ սարերի
Չըքնաղագեղ
ոգիներ,
Ե՛կեք , ջահել
սիրահարի
Սերը ողբանք
վաղամեռ:
Օխտն աղբյուրից
ջուր է առել
Կույս սափորով,
լուռ ու մունջ,
Յխտը ծաղկից
ծաղիկ քաղել,
Կապել սիրո
ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ
աստղունք դըրել,
Խընդիրք արել
աստղերին,
Փափագ սըրտով
խընդիրք արել՝
Բարի ժըպտան
իր սերին…
Ափսո˜ս, Անու˜շ,
սարի ծաղիկ,
Ափսո˜ս իգիթ
քու յարին.
Ափսո˜ս բոյիդ
թելիկ - մելիկ,
Ափսո˜ս էդ ծով
աչքերին …:
Ու նրանց հետ
՝ ցող - արցունքով
Լըցված սըրտերն
ու աչեր՝
Սարի ծաղկունք
տըխուր սյուքով
Հառաչեցին
են գիշեր:
Վուշ - վու˜շ,
Անու˜շ, Վուշ
- վու˜շ, քույրի˜կ.
Վու˜շ քու սերին
, քու յարին
…
Վուշ - վու˜շ,
Սարո˜, վուշ
- վու˜շ, իգի˜թ.
Վու˜շ քու սիրած
սարերին…
Եկե˜ք, քույրե˜ր
սեգ սարերի
Չըքնաղագեղ
ոգիներ…
Ու փերիներն
էսպես տըխուր
Երգում էին
ողջ գիշեր:
Կանչում էին
հըրաշալի
Հընչյուններով
դյութական
,
Ու հենց շողաց
ցոլքն արևի
Անտես, անհետ
չըքացան:
Խոր սուզվեցին
ակն աղբյուրի,
Մըտան կաղնին
հաստաբուն,
Ու լեռնային
վըտակների
Ալիքները պաղպաջուն: |