ԱՌԱՋԻՆ
ԵՐԳ
I
Կանչում է
կըրկին, կանչում
անդադար
Էն չըքնաղ
երկրի կարոտը
անքուն,
ՈՒ՝ թևերն
ահա փըռած
տիրաբար՝
Թըռչում է
հոգիս, թըռչում
դեպի տուն:
Ուր որ է հայրենի
օջախի առաջ
վաղու˜ց կարոտով
ըսպասում են
ինձ,
Ու ձըմռան
երկար գիշերը
նստած՝
Խոսում են
Լոռու հին
- հին քաջերից:
Դեպի են սարերը,
որ վես , վիթխարի,
Հարբած շարքերով
բըռնած շուրջպարի,
Հըսկա˜ շուրջպարի
բըռնած երկընքում,
Հըրճվում են
, ասես էն մեծ
հարսանքում
Պերճ Արագածի
նազելի դըստեր,
Որ Դև - Ալ, Դև
- Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ - խոլ հըսկաներ
հընոց աշխարհի,
Փախցրին բերին
անառիկ Լոռի:
II
Է˜յ հին ծանոթներ
, է˜յ կանաչ
սարեր ,
Ահա ձեզ տեսա
ու միտըս ընկան
,
Առաջըս եկան
երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր
, որ հիմի չըկան
:
Անցել են , ոնց
որ ծաղկունքը
պես - պես,
Որ անցած գարնան
կային ձեր
լանջում.
Անցե˜լ ձեր
գըլխի հերվան
ձյունի պես:
Բայց եկել
եմ ես՝ նըրանց
եմ կանչում
:
Ողջյու˜ն ձեզ
, կայնքիս անդրանիկ
հուշեր,
Որբացած հոգիս
ողջունում
է ձեզ ,
Թըռչուն կարոտով
փընտրում ձոր
ու լեռ,
Դյութական
ձայնով կանչում
է հանդես:
Դու՛րս եկեք
կըրկին շիրիմից,
խավարից,
Դու՛րս եկեք
տեսնեմ, շոշափեմ
, լսեմ,
Կյանքով շընչեցե˜ք,ապրեցե˜ք
նորից,
Լըցրե˜ք պոետի
հաճույքը վըսեմ…
III
Եվ մութ այրերից
մամռոտ ժայռերի,
Թավուտ շըմակի
լըռին խորքերից,
Մանուկ հասակիս
հընչուն ծիծաղի
Արձագանքն
ահա լըսում
եմ նորից:
Թընդում է
զըվարթ աղմուկը
բինի,
Բարձրանում
է ծուխն իմ
ծանոթ ուրթից,
Ու բոլորն,
ահա, նորից
կենդանի
Ելնում են
աշխույժ վաղորդյան
մութից,
Ու թա˜րմ , ցողապատ
լեռների լանջում…
Սու˜ս … ակա՛նջ
արա, - հովիվն
է կանչում
… IV
Աղջի՛, անաստված,
նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս
գալիս խելամաղ
անում ,
Աշուղ ես շինել,
չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր
Ընկել եմ հանդեր:
Ամա˜ն, էրեցիր
սիրտս քու
սիրով,
Ոտըս կապեցիր
թել - թել մազերով.
Էլ չեմ դիմանալ,
կըփախցնեմ
զոռով,
Ա՛յ սարի ազջիկ,
Ա՛յ սիրուն
ազջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:
Քու հերն ու
մերը թե որ
ինձ չըտան
,
Արին կըթափեմ
ես գետի նըման
.
Սարերը կընկնեմ
, կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ
համար: V
Երգում է Սարոն,
ու չի կարենում
Աղջիկը հանգիստ
նըստի վըրանում:
-Էն ո՞վ էր, նանի,
որ կանչում
էր մեզ,
Դու չե՞ս իմանում
… ականջ արա,
տե՛ս…
Հերի՛ք է, Անու՛շ,
ներս արի դագեն,
Քանի՛ դուրս
թըռչես, նայես
դես ու դեն,
Տեսնողն էլ
կասի ի՞նչ
աղջիկ է սա…
Հազար մարդի
մոտ կերթա
կըխոսա:
Մըտի՛կ տուր,
նանի՛, էն սարի
լանջին ,
Ի՞նչքան ավելուկ
է տալիս կանանչին
…
Նանի՛, թող
գընամ քաղեմ
ու հյուսեմ
,
Էն սարի լանջին
“ջան գյուլում”
ասեմ :
Հանգիստ կաց
, Անուշ , դու
հասած աղջիկ,
Ինչ ունիս
ջահել չոբանների
մոտ,
Նըստիր վըրանում
, քու գործին
մըտիկ,
Պարկեշտ կաց
աղջի ամոթ
է ամո˜թ:
Ա˜խ, սիրտըս
, նանի՛, չըգիտեմ
ընչի,
Մին լաց է լինում
սևակնա˜ծ, տըխու˜ր,
Մին թև է առնում
, ուզում է թըռչի
,
Չըգիտեմ՝ թե
ու˜ր, չըգիտեմ՝
թե ու˜ր…
Նա՛նի ջան
, նա՛՛նի, ես
ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն,
անհանգիստ
բալեդ.
Նա՛նի ջան
, նա՛՛նի, կուժը
թող առնեմ
,
Աղբյուրը գընամ
աղջիկների
հետ… VI
Կըժները ուսած՝
թըռվըռալով
Ջուրն են իջնում
աղջիկները,
Խընդում իրար
ուսի տալով,
Երգը զնգում
սարն ի վեր:
Ամպի տակից
ջուր է գալի,
Դոշ է տալի,
փըրփըրում.
Էն ու՞մ յարն
է նըստած լալի
Հոնգուր - հոնգուր
էն սարում
:
Ա՛յ պաղ ջըրեր
զուլալ ջըրեր,
Որ գալիս եք
սարերից ,
ալիս՝ անցնում
հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմեց
էդ ջըրից
Յարաբ խըմե՞ց,
յարաբ հովցա՞վ,
Վառված սիրտը
էն յարի:
Յարաբ հովցա՞վ,
յարաբ անցա՞վ
Անքուն ցավը
ջիգյարի …
Աղջի՛ քւ յարն
եկավ անցավ
Վառված, տարված
քւ սիրով,
Էրված ջիգյարն՝
եկավ անցավ,
Չըհովացավ
պաղ ջըրով…
Ամպի տակից
ջուր է գալի,
Դոշ է տալի,
փըրփըրում.
Ա՛խ իմ ազիզ
յարն է լալի
Հոնգուր - հոնգուր
էն սարում
: VI
Ու պառավ նանի
սըրտի մեջ
հանկարծ
Ձեն տըվավ
թաքում մի
խավար կասկած.
Էն ե˜րբ էր՝
Անուշն իր
կուժը առավ,
Աղբյուրը գընաց
ու ետ չըդառավ…
Ամպերն եկել
են սարերը
պատել ,
Ձորերը լըցվել,
իրար փաթաթվել,
Հազար չար
ու շառ, հազար
հարամի,
Հազար ջահելներ
վըխտում են
հիմի…
Ու ելավ տեղից
պառավը հանկարծ.
Ո՞ւր կորար
, Անու˜շ, ա՛յ
մազըդ կըտրած
…
Ու ձորի գըլխին,
ձեռը ճակատին
,
Կանչում է
կանչում անահ
զավակին:
- Աղջի ˜, սևասիրտ,
քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ
ձո՞րը կըմտնի,
Ամպը կոխել
է , աշխարքը
մըթնել,
Ի՞նչ ես կորցրել՝
չես կարում
գըտնել …
Աղջի, հե˜յ,
Անուշ, ա՛յ
աղջի˜, Անու˜շ…
Ծընկանը զարկում,
հառաչում է
“վու˜շ”
Ու ձորի գըլխին
մոլորված կանգնած
Նայում է ներքև
սիրտը սևակնած:
Ամպերն եկել
են սարերն
պատել,
Ձորերը լըցվել,
իրար փաթաթվել,
Հազար չար
ու շառ, հազար
հարամի,
Հազար ջահելներ
վըխտում են
հիմի: VIII
-Թո՛ղ, կանչում
են ինձ … մերըս
կիմանա…
-Չէ՛, Անու՛շ,
քի՛չ էլ մընա…
-Չէ՛, թող ես
գնամ … ա˜խ, ի˜նչ
խենթ եմ ես…
Դու ինձ չես
սիրում, չես
սիրում ինձ
պես ,
Հենց ես եմ
մենակ լալիս
ու տանջվում
,
Դու սարի լանջին
խաղեր ես կանչում
…
Վաղու˜ց, վաղուց
ես դու ինձ
մոռացել …
Ես ե՛րբ եմ
եկել էստեղ
քարացել
Ու մընում
եմ քեզ, մընու˜մ
անիրա՛վ,
Էնքան մընացի՝
աչքս ջուր
դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չեմ ասում
՝
Ինչ կըլնեմ
ես…
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ
,
Ես կըհալվեմ
,
Ջուր կըդառնամ
,
Ես չըգիտեմ
՝
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ…
Ասում են ՝
ուռին
Աղջիկ էր ինձ
պես,
Մընում էր
յարին,
Ու չեկավ նա
տես:
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վըրա
ըլուխը կախած
Դեռ դողում
է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ
տարին
Մի միտք էր
անում,
Թե յարը յարին
Ոնց է մոռանում
…
-Ա˜խ, Անու˜շ,
Անու˜շ, էդ
ի՞նչ ես անում.
Բա դու չե՞ս
լըսում.
Էն, որ լանջերին
խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ
խոսում …
Էն, որ գիշերով
շըհու եմ թըչում,
Էն ու՞մ եմ
կանչում …
Էն, որ մոլորված
նըստած եմ
մընում,
Ո՞մ հետ եմ
լինում …
Էն, որ հառաչում
ու ախ եմ քաշում,
Էն ու՞մ եմ
հիշում …
-Ա˜խ, Անու˜շ,
Անու˜շ, անաստված
Անու˜շ…
Արբեցա˜ծ, անու˜ժ
Հառաչեց հովիվն
ու սըրտին
ընկավ,
Հալվեցա˜վ,
հանգա˜վ… IX
Անու˜շ, ա՛յ
աղջի˜, Անուշ,
տու՛ն արի…
Կանչում է
մերը, հառաչում
, կանչում :
-Գալիս եմ, գալի˜ս,
գալիս եմ, նանի˜…
Ձորից աղջկա
ձենն ղողանջում:
Ու մազերն
անկարգ տըված
թիկունքով
Ու ցըրված
շիկնած այտերի
վըրան,
Դուրս եկավ
թեթև ամպերի
տակից
Անուշը՝ փախած
եղնիկի նման:
Նա կուժը դատարկ
ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին
տարած ուսաշոր
չըկա,
Թողել է էն
էլ ջըրի եզերքին…
Ա˜խ, անհոգություն
ջահել աղջըկա
…
Նանի՛, վախեցի,
գանգատվում
է նա,
Եվ ուզում
է լալ, չի կարողանում.
Նանի՛, ներքևում
ես մարդիկ
տեսա,
Կարծեցի ՝
թուրքեր էին
լողանում …
Անիծում է
ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ,
վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով
իջնում է նա
ցած՝
Դատարկ ետ
բերած հին
կուշժը ուսին:
- 2-
|