Նոյեմբեր 2009/13
73-ամյա վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի 53-ամյա կինը՝ Վերոնիկա Լարիոն, ապահարզանի հայց է ներկայացրել, հաղորդում է իտալական АНСА գործակալությունը:....
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով խորհրդարանում ԱԳՆ բյուջեի շուրջ ծավալված բանավեճերի ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր վերջնական նպատակից, որն է Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենալը, հաղորդում է թուրքական «Անադոլուն»։.....
Որտեղից եւ ինչպես է տարածվել սուրճն ամբողջ աշխարհով, հաստատ պարզ չէ: Այդ տարբերակներից մեկն այն է, որ սուրճի հայրենիքը Եթովպիական Կաֆա գավառն է: Սուրճի հրաշալի հատկությունները մարդկությանը հայտնի դառնալու մասին կա մի լեգենդ, թե ինչպես հովիվը հետեւելով այծերի հոտին, նկատում է, որ նրանք չափից ավելի աշխույժ են ու շարժուն: Հովիվը առեղծվածը պարզելու համար դիմում է վանքի վանականին, որն էլ հետեւում է, թե ինչով են սնվում այծերն ու նույն բույսից թուրմ է պատրաստում նաեւ վանքի հոգեւորականների համար:..
Որն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Ուզու՞մ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր: .. Շա՜տ-շատ տարի առաջ ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։ Մի անգամ գնում է ձուկ բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է ի՞նչ եք կարծում, ի՞նչ... Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք, էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։ Արջերի ընտանիքը ՆԵՐԿԻՐ ԻՆՔԴ |
|